Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսացկութիւնից հայ կին պատգամաւոր Սելինա Դողանն այսօր մէջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնութիւնների գերեզմանների պղծման հարցը:
Ըստ Demokrathaber-ի` նա պահանջել է պաշտպանութեան տակ վերցնել ազգային փոքրամասնութիւններին պատկանող գերեզմանատները:
Դողանը, որպէս օրինակ, ներկայացրել է երէկ ասորական գերեզմանատան վրայ տեղի ունեցած յարձակումը, որի ընթացքում 10 գերեզման է պղծւել` կոտրւել են խաչքարեր:
Բացի դրանից, պատգամաւորը բարձրացրել է նաեւ գանձագողերի թիրախում յայտնւած հայկական գերեզմանների հարցը: «Մի ժողովրդի գերեզմանատան վրայ յարձակւել, նշանակում է համատեղ կեանքի մշակոյթի, պատմութեան վրայ յարձակւել»,- նշել է նա` կոչ անելով անյապաղ պատժել այդ յարձակումներն իրականացնողներին:
Ելոյթի վերջում Դողանը պահանջել է պաշտպանութեան տակ վերցնել Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների գերեզմանատները: