Աղբիւր՝ www.yerkir.am
«Լրագրողներ առանց սահմանների» յայտնի կազմակերպութիւնն այսօր` Լրագրողների նկատմամբ յանցագործութիւնների անպատժելիութեան դէմ պայքարի օրը, Թուրքիայի նախագահ Էրդողանին ներառել է մամուլի ազատութեան թշնամիների ցուցակում:
Ըստ Demokrathaber-ի` կազմակերպութեան բնորոշմամբ` Էրդողանը 2009 թւականից ի վեր մամուլի ազատութեան թշնամին է:
«Թշնամիների» ցուցակում են նաեւ մամուլի ազատութեան դէմ գործող, գրաքննութեան, ձերբակալութիւնների, բռնութիւնների եւ սպանութիւնների դիմող 35 նախագահ, քաղաքական գործիչ, կրօնական առաջնորդ, ինչպէս նաեւ յանցախմբերի ղեկավարներ: