Աղբիւր՝ www.minidiaspora.am

Սիրելի՛ ուսուցիչներ,

Սիրով եւ ջերմութեամբ շնորհաւորում եմ ձեզ հայկական բոլոր կրթօջախների մանկավարժներիդ` Ուսուցչի օրւայ առթիւ: Դուք սէր, ջերմութիւն էք ներդնում, հայկական շունչ ու ոգի ստեղծում հայկական դպրոցներում: Դուք կարողանում էք օտար երկրներում հայ երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն, դպրոցը դարձնելով հայ երեխայի փոքրիկ Հայրենիքը: Ձեր շնորհիւ է, որ հայ երեխայի մէջ խորանում է ազգային գիտակցութիւնն ու ազգային ոգին:

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր անխոնջ ջանքերի ու նւիրումի արդիւնքում հայեցի կրթութիւն ու դաստիարակութիւն են ստանում հայ սերունդներ, ովքեր սիրում եւ գնահատում են մեր մայրենին, մեր Հայրենիքի մշակոյթն ու հազարամեակների պատմութիւնը, հայկական աւանդոյթներն ու սովորութիւնները:

Դուք էք ձեր սաներին տալիս գիտելիքներ, կերտում էք լաւ հային եւ լաւ մարդուն:

Հայ ազգի նկատմամբ սէրն ու յարգանքը անվերջ պէտք է մեծացնել, ձեզ` ըստ արժանւոյն պէտք է գնահատել: Դուք այլ  բիզնեսների մէջ խորանալու, շատ դրամ վաստակելու փոխարէն իրականութիւն էք դարձնում ազգային վեհ գաղափարներ, հային հայ պահելու դժւարին ու պատասխանատու գործն օտար երկրում:

Անկասկած է, որ շատ բարդ է ոչ միայն Հայրենիքից հեռու հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան մեծագոյն առաքելութիւնն իրականացնելու այդ գործը, սակայն անգնահատելի է այլ լեզուների ու մշակոյթի ազդեցութեան պայմաններում Այբ, Բեն, Գիմ-ը սովորեցնելու ձեր մեծագոյն աշխատանքը:

Մենք հպարտանում ենք ձեզանով, մենք շնորհակալ ենք ձեզ` սիրելի ուսուցիչներ: