Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի մասին պայմանաւորւել են ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն, ուժի մէջ է մտել այսօր մայրամուտին, տեղեկացնում է Reuters-ը:
Պաշտօնապէս ոչ Սիրիայի իշխանութիւնները, ոչ զինւած ընդդիմութիւնը չեն հաստատել, որ միանում են հրադադարի ռեժիմին, սակայն 2 կողմի պաշտօնական տեղեկատւական աղբիւրները նշում են, որ նրանք նոյնպէս համաձայնել են այդ պայմաններին: Սիրիայի բանակը յայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կը պահի 7 օր:
Թեհրանը եւ Անկարան նոյնպէս յայտարարել են, որ աջակցում են հրադադարի ռեժիմին` ընդգծելով մարդասիրական միջանցքի ստեղծման անհրաժեշտութիւնը: