Աղբիւր՝ www.yerkir.am
Յուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական:
Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը, որը կազմւած էր 38 մասնակցից, հանդէս է եկել 9-ը մարզաձեւերում` ատլետիկայ, մարմնամարզութիւն, լող, յունահռոմէական եւ ազատ ոճի ըմբշամարտ, ձիւդոյ, նետաձգութիւն, շախմատ եւ սուսերամարտ:
Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձեւաւորւել էր ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան աջակցութեամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թւականին անցկացւած հանրապետական առաջնութիւններում լաւագոյն արդիւնք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպւել էին լրացուցիչ ուսումնամարզական հաւաքներ եւ մարզումներ` համաշախարհային ստուգատեսին նախապատրաստւելու նպատակով:
Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են 5 ոսկէ, 2 արծաթէ եւ 8 բրոնզէ մեդալների` թիմային հաշւարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը: