Աղբիւր՝ www.yerkir.am
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` յունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ, որը մի քանի տասնեակ անմեղ զոհերի եւ հարիւրից աւելի վիրաւորների պատճառ է դարձել: ՀՀ Նախագահը խստօրէն դատապարտել է այդ ահաբեկչական գործողութիւնը, խորին ցաւակցութիւն յայտնել զոհւածների հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթել շուտափոյթ ապաքինում: