Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել շրջանավարտներին ուղղված ելույթով՝ անդրադառնալով նաև Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևին:
Էրդողանը խիստ քննադատել է հայամետ հայտարարություններ հնչեցրած և Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ողջունած՝ Գերմանիայի Կանաչների կուսակցության` ծագումով թուրք ղեկավար Ջեմ Օզդեմիրին:
«Մի պարծենկոտ վեր է կենում, ինչ-որ բան պատրաստում ու ներկայացնում Գերմանիայի խորհրդարանին: Ասում են՝ իբր թուրք է, ի՞նչ թուրք: Սրանց արյունը պետք է լաբորատոր զննություն անցնի: Սրանց ղեկավարվում են վերին ուղեղներ, բայց կարևորն այն է, թե ինչպես են ղեկավարում: Ասում են՝ «խորհրդարանն ընդունեց այդ որոշումը, սակայն դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»: Սիրեն ձեզ, ինչպե՞ս չի ազդի: Ես շարունակելու եմ անել հարկ եղածը, քանի որ այս ազգը երբեք չի խոնարհվել»,- ասել է նա:
Էրդողանի համոզմամբ՝ Թուրքիան շարունակելու է «հպարտ կանգնել»: «Եթե դուք ձեր անմարդկային հանցանքներին գործընկեր եք փնտրում, մենք այդ գործընկերը չենք: Դուք գնացեք այդ գործընկերոջն այլ տեղերում գտեք»,- հայտարարել է նա: