Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:

«Արևելք» -ի տվյալներով,  շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը:

Այստեղ հրթիռի պայթյունից վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները։

 

«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ են դառնում:

Վերջին օրերին գրանցված հարձակումների հետեւանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային եւ քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների եւ բռնության անհապաղ դադարեցումն է»,- նշել է նա: