Աղբիւր՝ www.armenian.irib.ir
«CNN» լրատւական գործակալութիւնն անդրադարձել է Սոչիի օլիմպիական խաղերին եւ «Սոչիի 8 անակնկալները» խորագրով յօդւած է տպագրել:
Ստորեւ ներկայացնում ենք անակնկալները.
1. Իւրաքանչիւր ոք, ով իրեն կարող է թոյլ տալ այնտեղ ամառանոց է գնում: Քաղաքը յայտնի դարձաւ, երբ կոմունիստական առաջնորդ Ստալինը 1930-ական թւականներին ամառանոց կառուցեց այնտեղ: Դրանից ի վեր բոլոր ռուսական ղեկավարները, այդ թւում` ՌԴ ներկայ նախագահ Վլադիմիր Պուտինը, պարտադիր Սոչիում իրենց ամառանոցն են գնում:
2. Սոչիի օլիմպիական խաղերն իրականում տեղի չեն ունենում Սոչիում: Մարզիկները մրցելու են Ադլերում:
3. Ռեստորաններում չի թոյալտրւում ծխելը: Ծխախոտի վաճառքը եւ ծխելն արգելւելու են հասարակական վայրերում, բացառութեամբ դրա համար նախատեսւած յատուկ վայրերի:
4. Սոչիում համասեռամոլների բարեր կան, այն դէպքում, երբ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի համաձայն` քաղաքում համասեռամոլներ չկան:
5. Սոչիում մարզել են տիեզերք թռած առաջին կապիկներին: 1983 թւականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից տիեզերք ուղարկւած առաջին կապիկներին մարզել են հենց Սոչիում:
6. Կազակները պարեկութիւն են անելու փողոցներում:
7. Օլիմպիական խաղերի ընթացքում զբօսաշրջիկներին մատուցւող խոհանոցը կարող է հայկական կամ վրացական լինել: Բանն այն է, որ Սոչիի բնակչութեան 20 տոկոսը հայեր են, ինչպես նաեւ այն շատ մօտ է Վրաստանին, եւ քաղաքի խոհանոցում լայնօրէն օգտագործւում են հայկական եւ վրացական ուտեստներ:
8. Սոչիում են գտնւում ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան մեծ թւով մշակութային արժէքներ: Այնտեղ է գտնւում Եւրոպայի ամենամեծ յատուկ պահպանւող տարածքներից մէկը, ուր պահւում են 30 տեսակի էնդեմիկ կաթնասուններ` կովկասեան բիզոնը, պարսկական հովազը, որ 2014 թւականի Ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանն է: