Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալեպում երկու օր շարունակ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր Գյուղը, հատկապես՝ հայկական ծերանոցը: Շենքի վրա այսօր էլ հրթիռ է ընկել: Զոհվել է ծերանոցի աշխատակից Մարալ Քյուլիկյանը:
Վիրավորվել է 4 աշխատակից եւ ծերանոցի հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Շաքարյանը: Ծերանոցի շենքը լուրջ վնասներ է կրել:
Սիրիայից մեր գործընկերները հայտնում են, որ Նոր գյուղի հայկական համայնքի անդամները շտապել են օգնության: Նրանք ծերանոցի բնակիչներին տեղափոխել են շենքի համեմատաբար ապահով հարկեր: