Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հոլանդացի պատմաբան, թուրքագէտ Էրիկ Ժան Ցիւրխերը որոշել է Թուրքիային վերադարձնել Արտաքին գործերի նախարարի պաշտօնը զբաղեցրած Աբդուլլահ Գիւլի կողմից 2005 թուականին իրեն յանձնուած «Բարձր Պատուոյ» շքանշանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատուամիջոցները։

Պատմաբանը յայտարարել է, որ 2002-ից 2004 թուականների Թուրքիայում իրապէս քայլեր էր կատարում դէպի ժողովրդավարութիւն եւ ինքը պայքարել է, որ Թուրքիան լինի Եւրամիութեան անդամ: Հէնց այդ պատճառով էլ նա ընդունել է շքանշանը:

Այժմ, երբ Թուրքիաի նախագահ Էրդողանի գլխաւորութեամբ, երկիրը գնում է դէպի բռնապետութիւն, պատմաբանը որոշել է արձագանքել…

«Ես սխալուել եմ։ Թուրքիան չի կարող լինել Եւրամիութեան կազմում»,- յայտարարել է նա:

Ցիւրխերը, թուրքամէտ մօտեցումներով յայտնի պատմաբան է, որը երկար ժամանակ Եւրոպայում սպասարկում էր Անկարայի շահերին։