Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլանը դեռեւս ամիսներ առաջ ծրագրել էր այցելել Հայաստան եւ հանդիպումներ ունենալ իր հայ գործընկերների հետ, սակայն թուրքական խորհրդարանական աշխատանքը խոչընդոտում է դա անել:
«Չնայած իմ մեծ ցանկութեանը`ցաւօք չեմ կարող գալ: Թուրքիայում կայունութիւն չկայ: Կայ մեր ինքնութեան հարցը: Կարելի է ասել` թուրքական խորհրդարանը թոյլ չի տալիս: Ես իսկապէս այս օրերին շատ զբաղուած եմ: Թուրք-քրդական յարաբերութիւնները կայուն չեն…, քանի դեռ Թուրքիայում կայունութիւն չկայ իմ այցի իրականացումը դժուարանում է»,- Tert.am-ի հետ զրոյցում ասել է Կարօ Փայլանը` չցանկանալով էլ աւելի խորանալ պատճառների մէջ:
Կարօ Փայլանը ապրիլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելոյթի ժամանակ յայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական յանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանեան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամաւորների կոտորածը։ Պատգամաւորի բաւական ընդգրկուն եւ համարձակ ելոյթը մեծ արձագանք ունեցաւ թէ՛ Հայաստանում, թէ՛ Թուրքիայում: