Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 6-10-ը Չինաստանի Մակաոյ քաղաքում տեղի կառավարութեան, Եւրոպոլի, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպուել է Ահաբեկչութեան դէմ պայքարի եւ համաշխարհային անվտանգութեան թեմայով գագաթնաժողով: Այն համախմբել է ներկայացուցիչների աւելի քան 80 երկրներից՝ այդ թւում դեսպանների եւ հիւպատոսների: Խորհրդաժողովի նպատակն էր աշխարհն աւելի անվտանգ դարձնելու համար կարծիքների, մտքերի ու փորձի փոխանակումը, քանի որ հիմնականում խնդիրները համանման են:

Գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնուել է, որ Թուրքիան հովանաւորում է ահաբեկչական մի շարք կազմակերպութիւնների: Հայկական կողմը հիմնաւորուած փաստարկներ է ներկայացրել: Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտութեան սրման վերաբերեալ զեկոյցներով հանդէս են եկել ՄՈԱՅ Հայաստանեան գրասենեակի նախագահ Գրիշա Սարգսեանը եւ առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Յովհաննէս Վարդանեանը: Արդիւնքում, իրական ապացոյցների հիման վրայ Միջազգային Ոստիկանական Ասոցիացիային Թուրքիայի անդամակցութիւնը կասեցուել է: Այս մասին որոշումն ընթերցել է ասոցիացիայի գլխաւոր քարտուղար Ջորջ Կացառուպուլոսը:

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանեան գրասենեակի նախագահ Գրիշա Սարգսեանը եւ առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Յովհաննէս Վարդանեանը, պարգեւատրուել են Մակաոյի ոստիկանութեան բարձրագոյն պարգեւներով: Սուրբ Յովհաննէս Երուսաղէմցու հովանաւորութեան ինքնավար միաբանութեան Մալթայի Ասպետներ կազմակերպութեան կողմից ստացել են ու շնորհուել Մալթայի Ուխտի Սուրբ Յովհաննէս Երուսաղէմցու շքանշանի Ասպետի կոչում եւ աստիճան: