Աղբիւր՝ www.yerkir.am
Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, LifeNews-ի լրագրողներին Ադրբեջանից վտարել էին` հակամարտութեան գօտում իրենց տեսանիւթերով «իրավիճակն աղաւաղելու համար»:
Լրատուամիջոցի ներկայացուցիչներն աւելի ուշ պատմել են, որ Ադրբեջանիում իրենց վրայ անըդնհատ ճնշում են գործադրել, ոստիկանները մշտապէս ուղեկցել են նրանց, իսկ 2 օր յետոյ շրջանային ղեկավարութիւնն ասել է, որ աւելի լաւ է` լքեն Ադրբեջանը:
Լրագրողները պատմել են, որ իրենցից պահանջել են անյապաղ հաւաքել իրերն ու հեռանալ, իսկ հիւրանոցում իրենց իրերը թափթփուած են եղել, եւ տպաւորութիւն է եղել, թէ սենեակը խուզարկել են:
Նշւումէ, որ LifeNews-ի խումբը միակն է եղել ռուսական լրատուամիջոներից, որ ռեպորտաժնէր է տուել ուղիղ սահմանից, սակայն դրանց բովանդակութիւնը մշտապէս վերահսկուել է ադրբեջանցիների կողմից: