Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանցիները կրկին բողքում են: Այս անգամ հարթակը Բեռլինում անցկացուող «Միջազգային զբօսաշրջային բորսայի» ցուցահանդէսն է:

Ադրբեջանցիները դրօշները պարզել էին ցուցահանդէսին մասնակցող Արցախի հանարապետութեան տաղաւարի դիմաց` փորձելով խանգարել աշխատանքը:

Ադրբեջանցի ցուցարարները բազմաթիւ սադրիչ գործողութիւնների են դիմել տաղաւարի շուրջը, փորձելով նաեւ վնասել այն: Սակայն Արցախի տաղաւարի շուրջ են հաւաքուել նաեւ ցուցասրահում գտնուող Հայաստանի Հանրապետութեան տաղաւարի մասնակիցներն` օգնելու արցախցիների անփորձանք ու խաղաղ աշխատանքին:

Քիչ անց ցուցահանդէսի անվտանգութեան ծառայութիւնը` անտեսելով  ցուցարարների դիմադրութեան փորձերը, նրանց դուրս է արել սրահից: Ցոյցի ցրումից յետոյ Արցախի տաղաւարը վերսկսել է իր արդիւնաւէտ աշխատանքը:

Ինչպէս միշտ, Ադրբեջանի գործողութիւնները էլ աւելի են բարձրացրել ցուցահանդէսի մասնակիցների եւ այցելուների հետաքրքրութիւնը Արցախի տաղաւարի հանդէպ, իւրօրինակ գովազդ հանդիսանալով Արցախի համար:

Արցախի հանրապետութիւնը միացել է Բեռլինում անցկացուող Միջազգային զբօսաշրջային բորսայի ցուցահանդէսին: Այն աշխարհում անցկացուող այս ոլորտի ամենախոշորն ցուցահանդէսն է:

Աշխարհի տարբեր երկրների տուրօպերատորներ, աւիաընկերութիւններ ու հիւրանոցներ տաղաւարներում ներկայացնում են իրենց արտադրանքը եւ երկիրը:

«Միջազգային զբօսաշրջային բորսայի» ցուցահանդէսն անցկացւում է ամէն տարի, Գերմանիայի մայրաքաղաքում: