Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում Մարդու իրաւունքների ասոցիացիան դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ահմեդ Դաւութօղուլի եւ Աշքալէի քաղաքապետ Էնուեր Բաշարանի դէմ հայերի եւ քրդերի հասցէին ռասիստական արտայայտութիւններ անելու համար:

Ըստ Demokrathaber-ի՝ Դաւութօղլուի դէմ հայց է ներկայացուել այն բանից յետոյ, երբ նա Բինգեօլում տեղի ունեցած ելոյթի ժամանակ քննադատել էր քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեանը՝ նշելով, որ «նրանք հայկական հրոսակախմբերի նման համագործակցում են Ռուսաստանի հետ»:

Քրդամէտ կուսակցութեան  հայ պատգամաւոր Կարօ Փայլանն այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանում՝ նշելով, որ վարչապետը խտրական եւ ռասիստական յայտարարութիւններով է հանդէս գալիս:

Ինչ վերաբերում է Աշքալէի քաղաքապետ Էնուեր Բաշարանին՝ նա էլ հայերին  մեղադրել էր «հրոսակախմբեր» լինելու եւ Քրդական բանուորական կուսակութեան հետ գործողութիւններ ծաւալելու մէջ: