Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ա.Մ.Ն.-ի Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչող 1580 բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ Դատի յանձնախումբը:

Բանաձեւի հեղինակները եւ հիմնական ջատագովները նահանգային օրէնսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները եւ Դէմետրիուս Դուգլասն են:

Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: