Աղբիւր՝ www.yerkir.am
Ա.Մ.Ն.-ի Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է բանաձեւ, որով «2016-ի ապրիլը ճանաչուել է որպէս ցեղասպանութեան մասին իրազեկման եւ կանխարգելման ամիս»:
Ըստ Demokrathaber-ի՝ Սենատում ընդունուած բանաձեւում ասւում է, որ Ռաֆայէլ Լեմկինն առաջին անգամ շրջանառութեան մէջ է դրել «ցեղասպանութիւն» եզրոյթը՝ հետազօտելով Օսմանեան կայսրութիւնում 1915-ից ի վեր հայ բնակչութեան եւ այլ քրիստոնեայ համայնքների բռնի ուծացման, բռնագաղթի եւ բնաջնջման փաստերը:
Բանաձեւում, որպէս ցեղասպանութեան փաստեր, ներկայացուել են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հոլոքոսթը, Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանութիւնները, ինչպէսեւ ԻՊ-ի գործողութիւնները Սիրիայում եւ Իրաքում: