Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալէպ քաղաքի մի քանի շրջաններ (Նոր գիւղ, Թելեֆոն Հաուայի, Սեյրաֆի, Սուլեյմանիէ): Հրթիռակոծութիւնների հետեւանքով գրանցուել են զոհեր, տուժել են նաեւ բնակարաններ։

Ըստ «Գանձասար»-ի՝ մեծ վնասներ է կրել Սիրիահայ օգնութեան խաչի բժշկական կենտրոնը։

Հալէպում էներգամատակարարումն անջատուած է 2015 թուականի հոկտեմբերի 23-ից։ Աւելի քան մէկ ամիս է՝ քաղաքում ջուր չկայ։