Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի հայազգի պատգամաւոր Սէլինայ Դողանն ազգային փոքրամասնութիւնների վարժարանների խնդիրների լուծման համար առաջարկ է ներկայացրել խորհրդարան:
Փաստաթղթում արձանագրւում է, որ չնայած փոքրամասնութիւնների վարժարաններում կրթութեան իրաւունքն ապահովուած է Լոզանի համաձայնագրով, դրանք դիտւում են որպէս առեւտրային հաստատութիւններ:
Սէլինայ Դողանը նշել է, որ 2014-15 ուսումնական տարուց սկսած՝ փոքրամասնութիւնների վարժարանները կառավարութիւնից ստացած յատկացումների պատճառով դասուել են եկամուտ հետապնդող մասնաւոր վարժարանների շարքին, եւ Ֆինանսների նախարարութիւնը նրանցից հարկեր է պահանջում: Եկամտահարկ է գանձւում նոյնիսկ ծնողներից ստացուած նուիրատուութիւններրից:
Հայազգի պատգաւորը նշել է, որ եթէ պետութիւնը շարունակի այս քաղաքականութիւնը, փոքրամասնութիւնների վարժարանները կանգնելու են փակման վտանգի առջեւ: Դրանք այսօր էլ լուրջ դժուարութիւններ ունեն՝ կապուած դասագրքերի ապահովման, ուսուցիչների պատրաստման հետ: Աւելին, փոքրամասնութիւնների վարժարանների առջեւ պայման է դրուած, որ թուրքերէն առարկաները դասաւանդեն թուրք ուսուցիչներն, ինչն էլ տպաւորութիւն է ստեղծում, որ պետութիւնը չի վստահում ազգային փոքրամասնութիւնների ուսուցիչներին: