Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունն յայտարարել է Մովսէս Աբէլեանին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի եւ կոնֆերանսների կառավարման վարչութեան հարցերով ԳՔ օգնական նշանակելու մասին։ Այս մասին յայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մովսէս Աբէլեանն ունի խաղաղութեան, անվտանգութեան, հակամարտութիւնների կարգաւորման բնագաւառներում գործունէութեան 25-ամեայ փորձ, ղեկավարել է Գլխաւոր ասամբլէայի, Անվտանգութեան խորհրդի եւ ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

2011թ․ ապրիլից հանդիսանալով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրէն՝ խորհրդատուութիւն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպէս նաեւ ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչուող հարցերի վերաբերեալ:

1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։

Մ. Աբելեանը կրթութիւն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։

Ամուսնացած է, ունի երկու որդի։