Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան` Կ. Պոլսից պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում առաջարկել է նոյնականացման քարտերից հեռացնել կրօնական պատկանելութեան եւ ազգութեան մասին նշումները:
Ըստ Demokrathaber-ի` Փայլանը նշել է, որ դաւանանքի եւ ազգութեան մասին նշումները խտրականութիւն են դնում՝ իր հետ կատարուած դէպքերից մէկն օրինակ բերելով:
«Մանկուց ի վեր, երբ այցելել եմ պետական հաստատութիւն, նոյն խնդրի առաջ եմ կանգնել: Նայում են՝ Կարօ, իրենց անծանօթ անուն, շրջում են քարտը ու տեսնում են, որ քրիստոնեայ է: Մի օրում լուծելի հարցը տեւում է 10 օր: Բազմիցս խտրականութեան առաջ եմ կանգնել»,- պատմել է պատգամաւորը: