Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 23-ի Անկարայի «Լեյլա» օպերայի և արվեստի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն հայ, հույն և հրեա կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ըստ Sabah-ի՝ Թուրքիայում ամենահին երգչախմբերից մեկը հանդիսացող «Լեյլա»-ն այդ երեկոյի ընթացքում կկատարի «երկար տարիներ այդ հողերում ստեղծագործած հայ, հույն և հրեա կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
«Լեյլա» երգչախումբը ստեղծվել է 1948 թվականին, իսկ խմբի ղեկավարումը 1973 թվականից ստանձնել է Չեթին Քորուքչուն: