Աղբիւր՝ www.yerkir.am
Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Կոնգրեսի քննարկման է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է վիզա չտրամադրել Ադրբեջանի կառավարության մի շարք պաշտոնյաների և գործարարների:
Haqqin.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ հակաադրբեջանական օրինագծի նախաձեռնողն է կոնգրեսական Քրիս Սմիթը, ով կապեր ունի հայկական լոբբիի հետ:
«Անկասկած, օրինագիծը պատրաստված է հայկական լոբբիի կողմից` Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին»,- ասել է նա: