Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ռուսական Lifenews հեռուստաընկերութեան կողմից պատրաստուած հաղորդումը, որը ներկայացրել է Ռուսաստանից բացի այլ երկրներից գազ գնելու թուրքական այլընտրանքները, զայրացրել է Ադրբեջանին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, պատճառը հաղորդման ժամանակ ցուցադրուած Ադրբեջանի քարտէզն է եղել:
Ադրբեջանական ԱՊԱ լրատուականը որպէս սադրանք է որակել ռուսական լրատուամիջոցի կողմից Ադրբեջանի քարտէզի հրապարակումը, որտեղ, բնականաբար, չի եղել Արցախի Հանրապետութիւնը:
Լրատուամիջոցը յիշեցրել է, որ Lifenews հեռուստաընկերութեան գլխաւոր տնօրէնը հայ Աշոտ Գաբրելեանովն է: