Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

CNN ամերիկեան հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին:

Երեւանի «Վերնիսաժում» եւ Հայաստանում մասնաւոր գորգարտադրողների մօտ նկարահանուած ռեպորտաժում նկատւում է, որ հայկական գորգագործութիւնը դարաւոր աւանդոյթ է, որը հայաստանում կարեւոր են համարում պահպանել նաեւ այսօր:

Չնայած ոչ ձեռքի աշխատանք գորգերը աւելի արագ եւ աւելի էժան կը լինէին, այդ եւ այլ խնդիրներին՝ աղբիւրի գնահատմամբ հայկական գորգագործութիւնը բազմամիլիոնանոց բիզնես է: Նշւում է, որ ձեռքի արտադրանք հայկական գորգի 1 ք/մ-ի գինը կարող է հասնել մինչեւ 600 ԱՄՆ դոլարի: