Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում վերջին շրջանում յաճախակի դարձած` խմբագրութիւնները վերահսկելու գործողութիւնների հերթական զոհը դարձել է պոսլահայ լրագրող Հայկօ Բաղդադը:
Ըստ Radikal-ի՝ Bugun TV-ի նկատմամբ դատարանի որոշմամբ իրականացուած վերահսկողական գործողութիւնների ընթացքում աշխատանքից հեռացուել է Հայկօ Բաղդադը:
Աշխատանքից հեռացուելու մասին տեղեկութիւնը լրագրողը հաստատել է իր Twitter-յան էջում: «Այսօր աշխատանքից ազատուելու մասին տեղեկացնող ծանուցում ստացայ: Ազատուել եմ Bugun TV-ում աշխատանքից: Առաջին անգամ է, որ ինչ-որ տեղից ինձ ազատում են: Լաւ, կատակում եմ, ամէն օր էլ ինձ ազատում են»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ Հայկօ Բաղդադն ամիսներ առաջ դատի էր տուել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքին: