Աղբիւր՝ www.yerkir.am
Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի` 17-ամեայ աղջկայ եւ նրա հօրը. այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրել է Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամաւոր Հիլդա Չոբոյեանը: «Փնտրւում են Լոլա Ուզունեանը (17 տարեկան) եւ նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյեան»,- տեղեկացրել է Չոբոյեանը:
Եւս երկու հայ երիտասարդներ ահաբեկչութեան պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկուել են տեղի ունեցած ահաբեկչութիւնից: Ահաբեկիչների ներխուժման պահին նրանք սրահում չեն եղել, եւ հրազէնի ձայնը լսելով` փախուստի են դիմել:
Փարիզում իրականացուած ահաբեկչական գործողութիւնների արդիւնքում, որոնց հետեւանքով զոհուել է 129 մարդ, ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկութիւններ դեռեւս չկան: