Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում հայ ուսանողները մինչ օրս անցողիկ քննութիւնների ժամանակ կորցնում էին միաւորներ՝ կրօնի վերաբերեալ հարցերին չպատասխանելու պատճառով: Սակայն այս տարի հայ ուսանողների համար հայկական դպրոցներում դասաւանդող ուսուցիչների կողմից յատուկ հարցաթերթիկներ են պատրաստուել:

Ըստ Demokrathaber-ի՝ ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչները մինչ այդ մշտապէս բախուել են այդ խնդրին: Կայքի հաղորդմամբ՝ նախորդ տարի նմանատիպ խնդրի առաջ էին կանգնել հրէական համայնքի ներկայացուցիչները, որը կրթութեան նախարարութեան կողմից լուծում էր գտել:

Նոյն խնդիրն ունեն նաեւ յունական դպրոցները, սակայն, ի տարբերութիւն հայկական դպրոցների, այնտեղ խնդիրը դեռեւս լուծում չի ստացել: