Աղբիւր՝ www.yerkir.am

 

Փարիզում ԵԽԽՎ քաղաքական յանձնաժողովի նիստում ձայների 24 կողմ, 16 դէմ յարաբերակցութեամբ, հաւանութեան է արժանացել  բրիտանացի պատգամաւոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնութեան էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրաւեալ տարածքներում» հակահայ զեկոյցը: Զեկոյցին կողմ է քուէարկել 24 պատգամաւոր, դէմ`16:

Յունուարին զեկոյցը կը քննարկուի ԵԽԽՎ լիագումար նիստում:

Հայկական պատուիրակութեան առաջարկը` քննարկումը դադարեցնել  եւ նոր զեկուցող նշանակել, ով չի լինի ընդգծուած ադրբեջաբնամէտ եւ Բաքուի կամակատար, մերժուել է: