Աղբիւր՝ www.yerkir.am
Human Rights Watch-ը ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէին է ներկայացրել յուշագիր Ադրբեջանում տիրող վիճակի մասին. յայտնում է contact.az-ը։
Հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակը շարունակում է մտահոգել, իշխանութիւնները շարունակում են կառավարութեանը քննադատողների, քաղաքացիական ակտիւիստների ու ընդդիմադիրների նկատմամբ դաժան ճնշումները:
HRW-ն իր առաջարկներն է ներկայացրել՝ խորհուրդ տալով Ադրբեջանի իշխանութիւններին բռնաճնշումները դադարեցնելու պահանջ ներկայացնել, նաեւ պահանջել ազատ արձակել Լեյլա եւ Արիֆ Իւնուսներին, Իլգար Մամեդովին, Ինթիգամ Ալիեւին եւ այլ քաղբանտարկեալների։