Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում յունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ մէջլիս անցած 3 հայ պատգամաւորներն այս անգամ եւս մտել են խորհրդարան:
Պատգամաւոր են վերընտրուել Պոլսի 3-րդ ընտրատարածքում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կողմից ներկայացուած Կարօ Փայլանը, Պոլսի 2-րդ ընտրատարածքում Ժողովրդայ-հանրապետական կուսակցութեան կողմից ներկայացուած Սէլինայ Դողանն ու Պոլսի 2-րդ ընտրատարածքում «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմից ներկայացուած Մարգար Եսայեանը: