Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող հայկական Տիգրանակերտ (ներկայումս՝ քրդաբնակ Դիարբեքիր) քաղաքում երիտասարդները զարմացած են խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներից:

Ըստ BBC-ի թուրքական ծառայութեան՝ երիտասարդները համարում են, որ իրենք արժանի չեն այդ արդիւնքներին:

«Իրականում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնն ահագին ձայն է  հաւաքել, չենք հասկանում... Նախորդ ընտրութիւնների արդիւնքի համար «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը դժգոհութիւն յայտնեց, ըստ մեզ՝ այս անգամ էլ ԺԴԿ-ն պէտք է դժգոհութիւն յայտնի: Մենք արժանի չենք այս արդիւնքին»,- ասել են նրանք:

Ի դէպ, երեկ ընտրութիւնների արդիւնքի յայտարարումից անմիջապէս յետոյ Տիգրանակերտում բախումներ էին եղել ոստիկանութեան եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանութիւնն արցունքաբեր գազ էր կիրառել: