Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալէպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասէրը, շարունակում է փակ մնալ, ինչի հետեւանքով քաղաքը չի կարողանում սնունդ եւ վառելիք ստանալ:
Հալէպն արդէն երկու օր է՝ զրկուած է ջրից եւ էլեկտրականութիւնից: Քաղաք մտնելը եւ դուրս գալն այս օրերին գրեթէ անհնար է: Ստեղծուած իրավիճակի հետեւանքով կրկնակի բարձրացել է սննդամթերքի գինը:
Սիրիական բանակը փորձում է ականազերծել ճանապարհը եւ դուրս մղել զինուած խմբաւորումներին, որոնք մի քանի օր առաջ մտել են Խանասէրի մի քանի շրջաններ եւ ականապատել ճանապարհը: