Աղբիւր՝ www.yerkir.am
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող հայկական Կեսարիա քաղաքի (Քայսերի) Բունեան շրջանում 15-ամեայ երեխայ է ձերբակալուել՝ նախագահ Էրդողանին «վիրաւորելու» մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ երեխան մէկ օր արդէն անցկացրել է բանտում: Այսօր կը կայանայ դատավարութիւնը, որի ժամանակ կորոշեն՝ երեխային ազա՞տ արձակել, թէ՞ բանտարկել:
Ի դէպ, Էրդողանին «վիրաւորելու», հիմնականում՝ համացանցում նրա հասցէին վիրաւորանք հնչեցնելու համար Թուրքիայում ձերբակալուածների թիւն օրէցօր աւելանում է: