Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Կանադայի Տորոնտոյ քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ եւ Կանադայում ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ հոկտեմբերի 18-ին կայացաւ ամենամեայ դրամահաւաքը:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, երեկոյին ներկայ Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանն իր ելոյթում նշեց, որ հայ ազգն այսօր իր ուրոյն ներդրումն ունի ինչպէս հայրենիքի, այնպէս էլ աշխարհի շատ երկրների զարգացման գործում, իսկ Հայաստանն ու Արցախը մեծ նուաճումներ են արձանագրում ամենատարբեր ոլորտներում:
«Մեծապէս կարեւորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծաւալած գործունէութիւնը` թոյլ տուէ՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճիւղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունութիւնը եւ մեծ յաջողութիւնների հասնելու կարողութիւնը»,- նշեց դեսպանը:
Երեկոյի ընթացքում հաւաքագրուած աւելի քան 700 հազար դոլար ռեկորդային գումարն ուղղուելու է Արցախի զարգացմանը միտուած մի շարք կարեւոր ծրագրերի իրագործմանը: