Աղբիւր՝ www.yerkir.am

 

Տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելայ Մերկելին:

Ըստ Demokrathaber-ի՝ համացանցում քննադատութիւնների եւ ծաղրուծանակի առարկայ են դարձել Էրդողանի նստավայրի՝ գահ յիշեցնող ոսկեզօծ բազկաթոռները:

Օգտատէրերից մի քանիսը գրել են`

«Եթէ մեզ մօտ էլ նման բազկաթոռ լինէր, մենք այլեւս վեր չէինք կենայ»,

«Միջին դարերու՞մ ենք»,

«Չտեսութեան գագաթնակէտ»,

«Այսքան անճաշակութիւն... սրտխառնոց է առաջացնում»:

Օգտատէրերից մէկը Էրդողան-Մերկել հանդիպման լուսանկարներից մէկը ծաղրանկարի է վերածել, որում երկխօսութիւնն այսպէս է ընթանում`

Էրդողան.- Մեզ երեք միլիարդ եւրօ է պէտք, ո՜վ Մերկել

Մերկել.- Բազկաթոռները ձուլէք, կէսը դուրս կը գայ, ա՜յ Էրդողան:

Յիշեցնենք, որ Էրդողանի նստավայրի կառուցումից մինչ օրս խօսակցութիւններ են շրջանառւում, թէ նստավայրում զուգարանակոնքերն անգամ ոսկեզօծ են: