Աղբիւր՝ www.yerkir.am
Շաբաթ երեկոյեան քարկոծել են Պոլսի հայոց պատրիարքարանի շէնքը: Ըստ «Ակօս»-ի՝ Քումքափըյում գտնուող պատրիարքարանի շէնքը քարկոծուել է մօտ 20 հոգանոց խմբի կողմից:
Ոստիկանութիւնը ժամանել է դէպքի վայր, սակայն դեռեւս բացայայտուած չեն յարձակման պատճառն ու յարձակուողների ինքնութիւնը:
«Ակօս»-ի հետ զրոյցում Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը հաստատել է յարձակման մասին տեղեկութիւնները:
Հետաքննութիւնը շարունակւում է: