Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելելու համար հիմնականում  ընդգրկուած են Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ զարգացած եւրոպական երկրների քաղաքացիներ. յայտնում է haqqin.az-ը:

Dailykarabakh-ի տուեալներով` ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» ընդգրկուած է 49 երկրի 501 քաղաքացի։ Նրանց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են՝ 133 մարդ։ Երկրորդ տեղում Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն է՝ 41 մարդ։ Եռեակը եզրափակում է Գերմանիան՝ 38 մարդ։

Ցուցակում կան նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի, անգամ` Թուրքիայի քաղաքացիներ: