Աղբիւր՝ www.yerkir.am

 

Եւրոպայի խորհուրդը դուրս է գալիս Ադրբեջանի հետ` մարդու իրաւունքների հարցով համատեղ աշխատանքային խմբից: Այդ մասին յայտարարել է ԵԽ գլխաւոր քարտուղարի մամուլի քարտուղարը. յայտնում է haqqin.az-ը:

Նշւում է, որ, չնայած խմբի բոլոր նախաձեռնութիւններին, Ադրբեջանում իրաւապաշտպանների հետ կապուած իրավիճակը դրամատիկօրէն վատթարացել է` ձերբակալութիւնների դէպքերն աճել են, իսկ կալանավայրերում նրանց վատ պայմաններում են պահում:

Նախագահ Ալիեւին արդէն տեղեկացրել են ԵԽ-ի որոշման մասին: