Աղբիւր՝ www.artsakhpress.am
Հալէպում իրավիճակը բաւական հանգիստ է եւ կայուն: Այս մասին տեղեկացրեց Հալեպի մեր աղբիւրը` աւելացնելով, որ մերթընդմերթ ռումբեր են ընկնում, սակայն նախկին հրթիռակոծութեան բուռն տարափը նուազել է: Աղբիւրը նաեւ նշեց, որ իրավիճակը քաղաքում զգալիօրէն փոխուել է ռուսական միջամտութիւնից յետոյ` յոյս յայտնելով, որ այն շարունակական կը լինի:
«Կենցաղային դժուարութիւնները շարունակւում են, հոսանք օրուայ ընթացքում 1-2 ժամ է լինում, իսկ ջուրը ընդհատումներով է մատակարարւում»,- նշեց աղբիւրը` յաւելելով, որ կենցաղային դժաւարութիւնները առօրեայի մաս են կազում: