Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիա մեկնող զբօսաշրջիկների թիւն այս տարի զգալիօրէն նուազել է. գրում է թուրքական Demokrathaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան տուեալները:

Զեկոյցի համաձայն՝ այս տարուայ օգոստոս ամսին Թուրքիայ մեկնած զբօսաշրջիկների թիւը 2.22 տոկոսով նուազել է` նախորդ տարուայ օգոստոսի համեմատ:

Զեկոյցում նշուել է, որ Թուրքիա ամենաշատը մեկնում են Գերմանիայից, ապա` Ռուսաստանից, երրորդ տեղում Անգլիան է:

Ենթադրում ենք, որ Թուրքիա մեկնող զբօսաշրջիկների թուի կտրուկ նուազումը կապուած է Թուրքիայում տիրող քաղաքական անկայուն վիճակի, ինչպէս նաեւ յաճախակի դարձած պայթիւնների հետ: