Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան կողմից սեպտեմբերի 28-ին տարածած տեղեկութիւնն առ այն, թէ իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդիւնքում ադրբեջանական կողմը տուել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպէս արդէն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականութեանը, այլեւ իր սովորութեան համաձայն, պաշտօնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիւը վերագրել ղարաբաղեան կողմին:

Ինչպէս յայտնի է դարձել պաշտպանութեան բանակի համապատասխան ծառայութիւնների կողմից ձեռքբերուած տուեալներից, բացի արդէն նախօրէին յայտարարուած զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է եւս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զօրակոչուել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլայ օղլու Ռամազանով (զօրակոչուել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Եարաեւ (զօրակոչուել է 08.12.2014), Ահմեդ Ջիւանշիր օղլու Էյուբով (զօրակոչուել է 08.12.2014), Էլուին Մուշրու օղլու Իւսուֆով (զօրակոչուել է 15.12.2014) եւ Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զօրակոչուել է 18.07.2014):

Կատարուածը ցոյց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութիւնը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրութեանը մոլորութեան մէջ պահելու եւ ընտրած յանցաւոր մարտավարութեան անյաջողութիւնները քօղարկելու նպատակով:

Չնայած վերոնշուած կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին եւ լոյս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիւօրէն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշուած ժամանակահատուածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 (76 արկ), 82 (31 արկ), եւ 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ-17  (15 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղութեամբ արձակուել է աւելի քան 1600 կրակոց:

Վերոնշուած զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղութեամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռէակտիւ հրթիռահրետանային `այանք (11արկ):

ՊԲ առաջապահ զօրամասերը վստահօրէն իրականացնում են իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը եւ անհրաժեշտութեան դէպքում դիմում պատժիչ գործողութիւնների: