Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ գումարելով կողմ քուէարկեց Ե.Խ.Խ.Վ.-ի հետ համագործակցութիւնների դադարեցման նախագծին:
Համաձայն ԱՓԱ լրատուական գործակալութեան հաղորդման,երկուշաբթի օրը հակազդելով Եւրոխորհրդարանի հակաադրբեջանական բանաձեւին, Ադրբեջանը քուէարկեց Ե.Խ.Խ.Վ.-ի հետ համագործակցութիւնների դադարեցման օգտին:
Ադրբեջանի ազգային խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն անդրադառնալով Ադրբեջանում քաղբանտարկեալների վիճակի մասին Եւրոխորհրդարանի ընդունած վերջին քննադատական բանաձեւին եւ այդ երկրի նախագահի ընտանիքի կոռուպցիայի կապակցութեամբ հետաքննութիւններ անցկացուելու պահանջին, ասել է, որ Եւրոխորհրդարանի վերջին նիստում ոտնահարուել են բարոյական նորմերը եւ մեղադրանքներ են ուղուել Բաքուին:
Յիշեցնենք, որ Եւրոխոհրդարանը սեպտեմբերի 10-ին մի բանաձեւ ընդունելով Ադրբեջանի իշխանութիւններին քննադատեց այդ երկրում մարդու իրաւունքների ոտնահարման կապակցութեամբ: