Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստամբուլի Թուզլայ թաղամասում գտնուող եւ «Քեմփ Արմէն» անունով յայտնի հայկական որբանոցի վրայ սեպտեմբերի 7-ի գիշերն անյայտ անձինք յարձակում են գործել:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, սա հայկական որբանոցի վրայ իրականացուած երկրորդ նման յարձակումն է:

«Քեմփ Արմէն»-ի տարածքում ամիսներ շարունակ մշտական հերթապահութիւն հաստատած «Նոր Զարթօնք» շարժման ներկայացուցիչները յայտնել են, որ 6 անձինք մահակները ձեռքներին փորձել են մտնել ճամբարի տարածք` փորձելով բացել կողպուած դուռը:

Հերթապահող անձինք նկատել են յարձակումը եւ ցրել այն, սակայն «Նոր Զարթօնք»-ից տեղեկացնում են, որ վտանգը դեռ պահպանւում է:

«Քամփ Արմէն»-ի վրայ նմանատիպ յարձակում ազգայնականների կողմից առաջին անգամ տեղի էր ունեցել օգոստոսի 13-ի գիշերը: Անյայտ անձինք երկու մեքենաներով եկել էին որբանոցի տարածք եւ «Քամփ Արմէն»-ում հերթապահող երկու անձի ծեծի էին ենթարկել: