Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Թուրքիայում լոյս է տեսել Արդուինում ծնուած, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող եւ ակտիւիստ Հուրիյէ Շահինի՝ «Ինչպէս է ձուլման քաղաքականութիւնը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմութիւն եւ համշենահայեր» աշխատութիւնը:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում լոյս է տեսել Արդուինում ծնուած, ծագումով համշենահայ գրող, գիտաշխատող եւ ակտիւիստ Հուրիյէ Շահինի՝ «Ինչպէս է ձուլման քաղաքականութիւնը ոչնչացնում լեզուները. Հայոց պատմութիւն եւ համշենահայեր» աշխատութիւնը:

Այս գրքով հեղինակը ցանկացել է ցոյց տալ, թէ ինչպէս է ազգերի ձուլման քաղաքականութիւնն ազդում լեզուների վրայ: Շահինը նշել է, որ գրքում անդրադարձ է կատարուել Թուրքիայում տեղի ունեցող ասիմիլիացիոն գործընթացներին առհասարակ, եւ Համշենի հայերի ձուլման քաղաքականութեանը՝ մասնաւորապէս: Հայկական արմատներ ունենալով՝ Շահինն օգտուել է նաեւ հայկական պատմագիտական աղբիւրներից:

Հեղինակի կարծիքով ասիմիլիացիան սկիզբ է առնում մայրենի լեզուի ոչնչացմամբ: Այս երեւոյթի ուսումնասիրմանը գրքում մեծ տեղ է տրուել:

«Ժողովուրդները գոյութիւն ունեն իրենց մայրենի լեզուի շնորհիւ: Մայրենին ազգի ձեւաւորմանը զուգահեռ զարգացող ինքնարտայայտման միջոց է: Եթէ մայրենի լեզուն ոչնչացուի, ազգն էլ կոչնչացուի: Եթէ դուք լեզու չունէք, ուրեմն արդէն ձուլուել էք, փոխակերպուել: Իսկ  պետութեան նպատակը այս դէպքում հէնց փոխակերպելն է», - նկատել է տալիս իր գրքում Հուրիյէ Շահինը: