Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Չորեքշաբթի օրը Իրաքի Քերքուք նահանգում բացվեց հայկական առաջին եկեղեցին, որը կառուցվել է մեկ միլիարդ 300 միլիոն դինար դրամային հատկացմամբ:

«Շաֆաղնա» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ալ-Սումերիա Նյուզ»-ին հաղորդել է, որ եկեղեցու կառուցման նախագծի պատասխանատուն «Սումերիա Նյուզ»-ի հետ հարցազրույցում ասել է. «Բնակարանի ու քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչն ու Քերքուքի նահանգապետը չորեքշաբթի օրը մասնակցել են Քերքուք նահանգի հայկական առաջին եկեղեցու բացման պաշտոնական հանդիսությանը»:

Մոհամմեդ Մուսթաֆան ընդգծելով այն կետը, որ եկեղեցին կառուցվել է 1500քմ հողատարածքում, հավելել է. «Հայկական եկեղեցին կառուցվել է ճարտարապետական ամենավերջին մեթոդներով և օժտված է տաքացման ու սառեցման ամենաարդիական սարքավորումներով»:

Եկեղեցու պատասխանատու Ավետիք Մարտիրոսյանը նշելով, որ Իրաքում տիրող իրավիճակը մեծ ազդեցություն է ունեցել մեծ թվով իրաքահայության արտագաղթի վրա, Թուրքիային կոչ արեց ընդունել հայերի կոտորածը և այդ կապակցությամբ ներողություն խնդրել: