Աղբիւր՝ www.yerkir.am
Ռուս օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայեան եւ ռուս միլիարդատէր Գերման Ստերլիգովը ընդգրկուել են Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում: Այդ մասին այսօր յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Հիմքեթ Հաջիեւը. յայտնում է haqqin.az-ը:
Նա դարձեալ խօսել է Ստերլիգովի՝ Շուշիում մամուլի ասուլիս հրաւիրելու փաստի մասին՝ դա որակելով որպէս սադրանք եւ կոչ անելով լրագրողներին` չմեկնել ԼՂՀ:
Նշենք, որ Կազարնովսկայեան օրերս նոյնպէս այցելել էր Արցախ։