Աղբիւր՝ www.tert.am
Մոսկուայի քաղաքային դատարանն Արթուր Միրզոյեանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին յայտնել է նրա փաստաբան Գէորգի Շատուորեանը։ Յիշեցնենք, որ Միրզոյեանը կրակել էր Մոսկուայում Թուրքիայի դեսպանատան ուղղութեամբ, գրում է rosbalt.ru-ն։
«Այսօր Մոսկուայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննման ժամանակ ես եւ իմ պաշտպանեալը ներում շնորհելու միջնորդութիւն ենք ներկայացրել։ Դատարանը բաւարարել է միջնորդութիւնը։ Միրզոյեանն ազատուել է պատժից»,- նշել է փաստաբանը։
Ապրիլի 3-ին Մոսկուայի դատարանը Միրզոյեանին դատապարտել էր 2 տարուայ ազատազրկման։ Նրա մասնակցութեամբ միջադէպը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին։ Միրզոյեանը մօտեցել էր Թուրքիայի դեսպանատանը եւ կրակել նրա ուղղութեամբ։