Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքական հիւպատոսարանի մօտ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպութեան անդամների բողոքի ակցիայի ժամանակ թուրք հիւպատոսն ու նրա աշխատակիցները յարձակուել են հայ երիտասարդների վրայ: Այդ մասին յայտնում Asbarez-ը:
Հիւպատոսարանի աշխատակիցներից մէկը խլել է տեսագրող երիտասարդի հեռախօսը, իսկ հիւպատոս Հիլմի Էգէ Թիւրեմենը ոտքերով հարուածել եւ հայհոյել է հայ երիտասարդներին։
Ակցիան ուղղուած է եղել թուրքական ժխտողականութեան դէմ: